Armsport.am-ը գրում է․

La Gazzetta Dello Sport-ը հայտնում է, որ «Ռոման» առաջիկայում նոր պայմանագիր կառաջարկի Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանին:

Գործող պայմանագիրն ավարտվում է մյուս ամռանը, սակայն «գայլերը» ցանկանում են մինչև կաթոլիկների Սուրբ Ծնունդը նոր պայմանագիր կնքել:

Հենոն 2019 թ-ի սեպտեմբերին վարձակալությամբ տեղափոխվեց «Արսենալից», իսկ այս աշնանը մշտական պայմանագիր ստորագրեց «Ռոմայի» հետ:

«Ռոմայի» կազմում անցկացրած 38 խաղում Հենոն դարձել է 15 գոլի ու 11 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել