Tert.am-ը գրում է․

Այսօր առավոտյան իրավապահները խուզարկել են ՊՊԾ գնդի նախկին հրամանատար, Երևանի նախկին փոխոստիկանապետ, ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման անդամ Ռոբերտ Մելքոնյանի բնակարանը: Գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ խուզարկությունն արվել է զանգվածային անկարգություն կազմակերպման հոդվածով հարուցված գործով, որի շրջանակում ուրբաթ օրը ձերբակալել էին իրեն, արդեն շաբաթ երեկոյան դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել:

«ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ՀԿԳ քննիչները, Արաբկիրի ոստիկանության բաժնի երկու օպերլիազորների հետ մանրակրկիտ խուզարկեցին տունը, փնտրում էին բարձրախոսներ, կրիչներ, այլ տեխնիկական սարքավորումներ, իհարկե, նման որևէ բան չհայտնաբերեցին: Ես ունեմ անվանական զենք, որով պարգևատրվել եմ: Իմ անվանական զենքը առգրավեցին, համապատասխան փաստաթղթավորում կատարելուց հետո հեռացան: Զենքը, կրկնում եմ, պարգևատրում է, համապատասխան վկայականով առգրավեցին և տարան»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել