Tert.am-ը գրում է․

Արաբական Միացյալ Էմիրությունները 12 երկրում, այդ թվում՝ Թուրքիայում, ժամանակավորապես դադարեցրել է այցագրերի տրամադրման գործընթացը, նախօրեին հաղորդել է հնդկական Economic Times թերթը:

Նշվում է, որ ԱՄԷ-ի գործողությունը տարածվում է նաև Պակիստանի, Իրանի, Եմենի, Սիրիայի, Իրաքի, Սոմալիի, Լիբիայի, Քենիայի և Աֆղանստանի վրա։

Թեև այս որոշման համար որևէ պաշտոնական պատճառ չի նշվել, այդ քայլը ձեռնարկվել է Թուրքիայում COVID-19-ի  ռեկորդային թվով դեպքերի ֆոնին, ինչը կառավարությանը ստիպել է հանգստյան օրերին մասնակի արգելափակում սահմանել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել