Tert.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղում կարճատև, բայց դաժան պատերազմի ելքը, որի հետևանքով հայերը տարածքային մեծ կորուստներ ունեցան, այնքան ծանր է հայ զինվորների համար, որ ոմանք ասում են՝ կնախընտրեին շարունակել պայքարը, գրում է The Washington Post-ը։

Հոդվածագիրներ Լիզ Քուքմանը և Ռոբին Դիքսոնը գրում են, որ ԼՂ պատերազմի շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունը մեծ վրդովմունք է առաջացրել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, բացի այդ հայերը մտահոգություն ունեն, որ թվացյալ խաղաղությունը երկար չի տևի։

«Լեռնային Ղարաբաղում զոհվածներից շատերը զորակոչիկներ են։ Մյուսները՝ ամբողջ Հայաստանից և Սփյուռքից կամավոր զինվորներ, որոնք թողել էին իրենց կյանքն ու աշխատանքը՝ ռազմական ջանքերին միանալու համար»,- նշում են հոդվածագիրները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել