Կյանքից հեռացել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը։

«Կյանքից հեռացել է իմ ընկեր ու մեծ մարդ Զավեն Սարգսյանը։ Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Երվանդ Երզնկյանը։

Զավեն Սարգսյանը Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչն է եղել և նրա տուն-թանգարանի հիմնադիր տնօրենը: Զավեն Սարգսյանը ծնվել է 1947թ.-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել