Tert.am-ը գրում է․

Փարիզի ոստիկանությունը երկուշաբթի երեկոյան քաղաքի հրապարակում մոտ 500 վրան է ապամոնտաժել, որոնք տեղադրվել էին փախստականների կողմից՝ ի նշան ավելի վաղ մայրաքաղաքի արվարձանում իրենց ճամբարի ոչնչացման դեմ բողոքի: Փարիզի ոստիկանության մամուլի ծառայությանը հղումով գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Այսօր Հանրապետության հրապարակում անօրինական կերպով տեղադրված վրաններ են ապամոնտաժվել։ Ոստիկանությունը բացել է ապօրինաբար զավթված հանրային տարածքը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Ոչ կառավարական կազմակերպությունների տվյալների համաձայն՝ հրապարակում այդ երեկո ավելի քան 450 փախստական է գտնվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել