Այս պահին մեր օրակարգի առաջնային հարցերից է Ադրբեջանում հայտնված գերիների, ռազմագերիների շուտափույթ վերադարձն ու Ադրբեջանի վերահսկած շրջաններում գտնվող մեր զոհված տղերքի մարմինների տեղափոխումը Հայաստան։

Ներկայիս իշխանություններն ամբողջությամբ սպառել են իրենց, իրենց կարգավիճակով ի զորու չեն բանակցելու և մեզ համար ցանկալի արդյունքի հասնելու։

Հույսներս Ռուսաստանն ու այն միջազգային կառույցներն ու կազմակերպություններն են, որոնք մեր փոխարեն զբաղվում են նման խնդիրներով։

Այս իշխանությունների համար մարդը արժեք չէ, նաև դա է պատճառը, որ այս վիճակին հասանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել