«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղարշակ Հարությունյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո նախկին նախարար Դավիթ Տոնոյանի «կադրերն» ահուսարսափի մեջ են հայտնվել։

ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ, վարչության մի շարք պետեր, միջին օղակի պաշտոնյաներ մտածում են օր առաջ համակարգից հեռանալու մասին՝ վստահ, որ Անդրանիկ Քոչարյանն իր մտերիմ Վաղարշակ Հարությունյանի միջոցով շուտով սկսելու է Տոնոյանի կադրերի նկատմամբ հաշվեհարդարը, եւ պատերազմի նոր «մեղավորներ» կամ քավության նոխազներ են հանրությանը ներկայացնելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել