Tert.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ-ն կրկին պարզաբանել է Լավրով-Փաշինյան հանդիպմանը ՌԴ դրոշի բացակայությունը, շեշտել, որ դա ՀՀ արարողակարգից է բխում և զարմանք հայտնել, թե ինչու չեն հրապարակվում այլ հանդիպումների լուսանկարներ:

Նախորդ շաբաթ ռուսական միջգերատեսչական պատվիրակության կարևոր այց տեղի ունեցավ Երևան և Բաքու: Առաջատար լրատվամիջոցներն աչքի ընկան այս իրադարձության վերաբերյալ լուրջ վերլուծություններով: «Независимая газета»-ում նոյեմբերի 23-ին հրապարակում եղավ միայն «Շաբաթվա լուսանկարը. չգոհացնող պարզաբանում» վերտառությամբ, որում խոսվում էր բանակցությունների ժամանակ դրոշի բացակայության մասին` դա համեմատելով Սերբիայի նախագահ Ա. Վուչիչի` Վաշինգտոն կատարած այցի հետ:

Խնդիրն այն է, որ շաբաթ օրը սոցցանցերում քննարկում էր ծավալվել հայկական պետական արարողակարգի շուրջ, իսկ ՌԴ ԱԳՆ-ն համապատասխան մեկնաբանություն էր տվել` փաստեր ու լուսանկարներ ներկայացնելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել