Նիկոլն իրավունք ունի նվաստացնելու մի ամբողջ ազգի:
Նիկոլն իրավունք ունի ծախելու և՛ Արցախը, և՛ Սյունիքը, ինչ ուզում ա:
Վաղը կվերանա տնտեսությունը, ու կսկսի սով, Նիկոլը դրա իրավունքը ունի:
Նա կարծում ա, որ ունի:
Որովհետև ազգը սկզբից չէր ճանաչում նրան, հետո կոտրվեց ու դարձավ անտարբեր:

Հիմա գովում եմ, պարոն վարչապետ:
Դու մեր պատմության միակ ղեկավարն ես, ով շատ լուրջ ա վերաբերվել «Կիսաբաց լուսամուտներին», «Կարգին սքեթչներին» և «Դժվար ապրուստին»:
Դու շատ լավ ես ճանաչում քո հանդիսատեսին ու հավատում նրա հավատարմությանը:
Դու սիրում ես ու վստահում մեր ազգի միջի քո տեսակին, իսկ այդ տեսակը սիրում ա քեզ: Դու համոզված ես, որ դուք միասին մեծամասնությունն եք: Ես` ոչ:
Մեր պատկերացրումները հայ ազգի մասին տարբեր են:

Ես չեմ հոգնի, պարոն վարչապետ: Ես իմ նման, ինձնից շատ ավելի արժանի մարդիկ:
Ես չեմ գնա երկրից՝ ունենալով և՛ հնարավորություններ, և՛ քաղաքացիություններ...
Ու ամեն օր քո հիպնոսի տակից կհանեմ տասնյակ մոլորված անտարբեր մարդկանց:

Ամեն ինչ լավ ա լինելու: Առանց քեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել