Armsport.am-ը գրում է․

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի կազմակերպած արագ շախմատի Skilling Open 2020 օնլայն մրցաշարի 5 տուրից հետո շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը վաստակել է 3 միավոր եւ ամերիկացիներ Ուեսլի Սոյի, Հիկարու Նակամուրայի եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ բաժանում է 4-7-րդ տեղերը։

Առաջին 5 տուրում Լևոն Արոնյանը հաղթել է Լե Կուանգ Լիեմին, Գուջրատի Վիդիտին, ոչ-ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի եւ Յան Նեպոմնյաշչիի հետ, իսկ միակ պարտվությունը կրել է Ուեսլի Սոյից:

4 միավորով առաջատարը հոլանդացի Անիշ Գիրին է։ Մագնուս Կարլսենն ու իսպանացի Դավիդ Անտոնը վաստակել են 3,5-ական միավոր։

Այսօր կայանում է ևս 5 տուր: Լավագույն 8-ը կշարունակի պայքարը փլեյ-օֆֆում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել