Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղում զոհվածների մարմիններ փնտրելիս տեղի ունեցած ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է ռուս խաղաղապահ ուժերի սպան: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Նշվում է, որ պայթյունի հետևանքով մահացել է Ադրբեջանի Զինուժի մեկ սպա: Լեռնային Ղարաբաղի ԱԻՆ-ի 4 աշխատակիցներ նույնպես վիրավորվել են:

Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 23-ին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցով համատեղ խումբը, որը կազմված է ռուս խաղաղապահների, Ադրբեջանի Զինված ուժերի և Լեռնային Ղարաբաղի ԱԻՆ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ, զոհվածների մարմիները որոնելիս է եղել Թարթառի շրջանում:

«Մատաղիս բնակավայրում աշխատանքներ իրականացնելիս պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով ռուս խաղաղապահական զորախմբի սպան վիրավորում է ստացել: Ադրբեջանի Զինուժի մեկ սպա մահացել է: Լեռնային Ղարաբաղի ԱԻՆ 4 աշխատակիցներ ևս տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել: Ռուս սպան տեղափոխվել է Բաքվի հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել: Կյանքին սպառնալիքներ չկան»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել