Panorama.am-ը գրում է.

Աշխարհում կորոնավիրուսային պատվաստանյութերի ամենամեծ պահանջարկն ունի բրիտանական AstraZeneca ընկերության պատվաստանյութը։ Այս մասին են վկայում, RBC-ի հաղորդմամբ, Bloomberg-ի կազմած վարկանիշային աղյուսակից, որի հիմքում ընկած է  Airfinity Ltd հետազոտական ընկերության և Օքսֆորդի համալսարանի տվյալները։

Գործակալությունը նշում է, որ AstraZeneca պատվաստանյութերի գնումների ավելի քան 40% -ը կամ 2.4 միլիարդ դեղաչափերը գալիս է միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներից: Համեմատության համար նշվում է, որ Միացյալ Նահանգները պատվիրել է այս դեղամիջոցի 300 միլիոն դոզա, եվրոպական երկրները՝ 505,3 միլիոն դոզա: Եվ դա, չնայած այն հանգամանքին, որ AstraZeneca պատվաստանյութի միջին արդյունավետությունը 70 տոկոս է` ընդդեմ ամերիկյան Pfizer-ի և Moderna-ի 95%-ի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել