Aysor.am-ը գրում է.

Սեպըեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը մեր պատմության էջերը հերթական անգամ սևագրեց, ու տա Աստված, որ այն շտկելու, մաքրագրելու հնարավորություն ունենանք: Թեև, կա մի բան, որը երբեք էլ շտկել չենք կարողանա՝ մեր երիտասարդների կորսված կյանքերը, որոնք դարձան «մահվան փեսացուները»՝ առանց ապահարզանի իրավունքի:

Պատերազմից օրեր անց կամավորականի ուղին բռնեց նաև 20 ամյա Ալեն Բեգլարյանն, ով 2020-ի ամռանը՝ հուլիսին, պարտադիր ժամկետային ծառայությունը Մատաղիսում ավարտելուց հետո վերադարձել էր հայրենի Կապան ու անցել հանգիստ ու խաղաղ կենսակերպին: Հոկտեմբերի սկզբներին սեփական նախաձեռնությամբ զինվորագրվել էր ու խնդրել, որ իրեն տանեն Եղնիկներ, որտեղ մորաքրոջ որդին՝ Էդգար Ավանեսյանն էր ծառայում:

Ծնողները դեմ էին որդու կամավորագրմանը, ամեն կերպ փորձում էին խոչընդոտել, բայց՝ ապարդյուն:
«Ալեն, եթե դու գնաս, ես չեմ քնի», - ասում էր մայրը:
«Մամ, ես գնում եմ, որ դու հանգիստ քնես», - որդու պատասխանն էր:

Անգամ ավագ եղբայրը չկարողացավ նրա ճանապարհին կանգնել, նույնիսկ ընդհարվեցին:

«Դու ամուսնացած ես, դու կին ու երկու երեխա ունես ու նրանց համար ես պատասխանատու: Իսկ ես պիտի գնամ», - իր վճռական խոսքն ասեց կրտսերն ու ճանապարհվեց:

«Ես Երևանում էի սովորում, եղբայրս ինձ հետ մայրաքաղաքում էր մնում: Սկսած սեպտեմբերի 27-ից՝ անընդհատ ասում էր՝ գնալու եմ: Սակայն մեր ընտանիքը դեմ էր, ասում էինք՝ այնտեղ մի տղա ունենք, չենք ուզում երկրորդին ուղարկենք: Ալենիս ծառայության ընթացքում «Քաջարի մարտիկ» զինանշան էին տվել, փաստորեն գիտեին նրա էությունն ու տեսակը: Քանի որ Մատաղիսում էր ծառայել, շա՜տ էր մտածում Մատաղիսի մասին, շատ ընկճվեց, երբ իմացավ այնտեղ գտնվող իր ընկերների, հրամանատարի զոհվելու մասին… Ի վերջո զինվորագրվեց, բայց իրեն այդպես էլ Եղնիկներ չտարան, իսկ երբ հասկացավ, որ Սյունիքը վտանգված է, ու թշնամին Դավիթ Բեկ գյուղի մատույցներում է, անմիջապես գնաց այնտեղ», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց Ալեն Բեգլարյանի հորաքրոջ դուստրը՝ Ալլա Բաղդասարյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել