Armenpress.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունում կստեղծվի Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմում անհետ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պաշտպանության նախարարության դիմաց անհետ կորածների հարազատների կազմակերպած ակցիայի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

«Վարչապետի մոտ ընդլայնված կազմով հատուկ խորհրդակցություն է եղել անհայտ կորած տղաների հետ կապված հարցով: Վարչապետը որոշում է կայացրել, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով կձևավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի այդ տղաների հարցերով ու բոլոր ծնողներին պատասխան տրվի այդ հարցերով»,- ասաց Սարգսյանը:

Սարգսյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կազմակերպել իր և անհետ կորածների ծնողների հանդիպումը:

Նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմից կան անհետ կորած մի քանի հարյուր զինվորներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել