News.am-ը գրում է․

Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ անժամկետ հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը շարժվեց դեպի Կառավարության շենք, որտեղ էլ պատրաստվում է հացադուլն անցկացնել։

Գեղամ Մանուկյանը փորձեց Կառավարության շենքի աստիճաններին նստել, եւ  փակցնել իր պաստառը, սակայն ոստիկանները նրան չթույլատրեցին։

«Տղերք, պարոնայք ոստիկաններ, էս ամեն ինչը մի օր անցնելու է»,- դիմելով ոստիկաններին ասաց Գեղամ Մանուկյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հորդորել է, որ ինքը հացադուլի չգնա, որովհետեւ Նիկոլ Փաշինյանին չի անհագստացնի հացադուլի հետեւանքով որեւէ մեկի մահը,  Գեղամ Մանուկյանն արձագանքեց․

«Կարծում եմ, որ բանը դրան չի հասնի, Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ հետանալու է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել