Panorama.am-ը գրում է․

Ազգային անվտանգության ծառայությունից պաշտոնապես հերքեցին Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ծառայություն հրավիրելու մասին տարածված լուրերը։

«Պաշտոնական պատասխանը սա է՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ԱԱԾ չի հրավիրվել»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեցին ծառայության մամուլի կենտրոնից։

Լուրի վերաբերյալ մեկնաբանություն փորձեցինք ստանալ նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Այս պահին չի հաջողվել։

Հիշեցնենք, որ Past.am-ը գրել էր. «Ըստ մեզ հասած տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով օրերս ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` իշխանություններին ուղղված իր քննադատություններ պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել