Panorama.am-ը գրում է․

Sky News-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է Արցախում հայկական մշակութային կոթողներին՝ ներկայացնելով Դադիվանքը, Ամարասը։

«Դադիվանքի տաճարը լեփ-լեցուն է: Սուրբ պատարագի ժամանակ օգտագործվող հայկական երգը կամ շարականը հատկապես մելամաղձոտ է հնչում այս կիրակի. գեղեցիկ ձայնը լցնում էր գմբեթավոր փոքր տարածքը, իսկ պատարագի մասնակիցները սրբում էին արցունքները:

Միգուցե նրանք այս պատերազմում կորցրել են իրենց սիրելիներին, միգուցե նրանք ցավում են իրենց ազգի պարտության համար: Թերևս վիշտ է, որ չորեքշաբթի օրը հայ քրիստոնյաների համար այս սուրբ վայրը կանցնի ադրբեջանցիների ձեռքը:

Սա վերջին կիրակին է, երբ Դադիվանքի միջնադարյան վանական համալիրը փաստացի իրենցն է»,-գրում է Sky News-ը, որի թղթակիցը Արցախում է։

«Ցավոք, դա կդառնա Ադրբեջանի մաս: Ցավալի է, բայց ես չեմ ուզում հրաժեշտ տալ, քանի որ վստահ եմ, որ կվերադառնամ»,- ասել է Դադիվանքի այցելուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել