Tert.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղում սկսվել է հետպատերազմյան կարգավորման ամենացավոտ փուլը` տարածքների բաժանումը: Արցախի Հանրապետության ամբողջական շրջաններ փոխանցվում են Ադրբեջանի վերահսկողության տակ. այդ տարածքների հայ բնակիչները ստիպված են լքել իրենց տներն ու հեռանալ` իրենք էլ չգիտեն, թե ուր: Ռուսական «Коммерсантъ» պարբերականի թղթակից Ալեքսանդր Չորնիխը վերադարձել է Ուխտասար գյուղ. մեկ ամիս առաջ նա այնտեղ էր մարտական գործողությունների ժամանակ: Ինչպես պարզվել է, նրան հաջողվել է վերադառնալ հայկական գյուղի գոյության վերջին օրը:

«Այն, ինչ մենք ունեինք, մեր իշխանությունը չկարողացավ պահպանել»

Նոյեմբերի վերջին Ստեփանակերտը ծածկված է խիտ մառախուղով: Տեսանելիությունը մի քանի մետր է, բայց գուցե սա ավելի լավ է. սպիտակավուն մշուշը նրբորեն ծածկում է ռմբակոծված պատերն ու այրված մեքենաները: Եթե ուշադիր չես նայում, քաղաքը նման է քաղաքի: Գեղեցիկ է:

Բայց գլխավոր հրապարակում նույնիսկ մառախուղն է անզոր: Փախստականներով ավտոբուսներն այստեղ են ժամանում յուրաքանչյուր կես ժամը մեկ: Ոմանք տարհանումից տուն են վերադառնում, ոմանք էլ ժամանել են Ստեփանակերտ, քանի որ այլևս  իրենց տունը չկա: Տասնյակ մարդիկ բեռնաթափում են տուփերը, պայուսակները` ընդհատ բախվելով մշուշի մեջ: Նորածինները ճչում են, իսկ մեծահասակները լաց լինում ՝ գրկելով իրենց հարազատներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել