Tert.am-ը գրում է․

Մենք չենք կարող տվյալներ տրամադրել գերեվարված անձանց քանակի վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանում գերեվարված քանի՞ անձ կա՝ զինծառայող և քաղաքացիական անձ:

«Մենք այցելում ենք գերիներին, որոնք պահվում էին թե՛ մինչև սեպտեմբերի 27-ը, թե՛ դրանից հետո են գերեվարվել: Սակայն ամբողջական պատկերացում նաև մեզ մոտ չկա, որովհետև կողմերը չեն տրամադրել ամբողջական ցանկերը, որ մենք հասկանանք՝ որքան անձինք են պահվում այս ու մյուս կողմում»,-նշեց Ամատունին՝ հավելելով, թե չեն կարող տվյալներ տրամադրել նաև, թե ԿԽՄԿ-ն քանի գերեվարված անձի է այցելել՝ ելնելով ԿԽՄԿ աշխատանքի ձևաչափից:

Հարցին էլ՝ արդյոք կա՞  ողջամիտ ժամկետ, որի ընթացքում պետք է կատարվի գերիների վերադարձը, Ամատունին պատասխանեց, որ ժամկետները որոշում են կողմերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել