Լավ, հասկացանք՝ սաղ նախկիններն են մեղավոր, բա էս տեղահանության բարդակի համար ո՞վ ա մեղավոր, գոնե տխրահռչակ հայտարարության ժամանակացույցով չօգնեցին մարդկանց՝ տեղափոխելու իրենց գույքը, զրո աջակցություն, բարդակ ու անտերություն, ինչպես իրենց վստահված ցանկացած ոլորտ...

Էս անտերությունն ու հումանիտար աղետն էլ էին երևի նախկիններն ու Նիկոլի այլախոհները սարքել, որ գիշերային խայտառակության արդյունքում մարդիկ և՛ հայրենիքից զրկվեցին, և՛ ունեցվածքից։

Պատկերացնո՞ւմ եք՝ այնքան են կազմակերպումից ու կառավարումից հեռու, որ հայ բնակչությունը գյուղ ներխուժած ադրբեջանցուց է իմանում, որ գյուղը հանձնելու օրն է, ու ամեն ինչ լքած՝ ստիպված հապշտապ հեռանում են։
Այս իմպոտենտ իշխանությունը նույնիսկ մարդկանց իրազեկել չի կարողանում։

Պինդ պահեք Նիկոլին, որ հանկարծ որևէ մեկը չգա ու գոնե էս խայտառակ գաղթը կանոնակարգի։ Ամենապրիմիտիվ բանը, որ գոնե կարելի էր անել։
Թե բա՝ ո՞վ, եթե ոչ Նիկոլը...

#բունկերքինդ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել