Tert.am-ը գրում է․

2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում, ԶԼՄ-ների հաղորդմամբ, հաղթանակ տարած Ջոզեֆ Բայդենը մտադիր է Լինդա Թոմաս Գրինֆիլդի թեկնածությունը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում առաջադրել, գրում է Bloomberg գործակալությունը: 

Հայտնի է, որ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակահատվածում Լինդա Թոմաս Գրինֆիլդն ԱՄՆ պետքարտուղարի՝ Աֆրիկայի հարցերով օգնականի պաշտոնն է զբաղեցրել:

Axios պորտալի տեղեկություններով՝ Բայդենի և նրա կողմնակիցների կարծիքով՝  «սևամորթ կնոջն ու հարգված դիվանագետին» այդ պաշտոնին նշանակումը կօգնի բարձրացնել մարդկանց բարոյական ոգին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել