News.am-ը գրում է․

Դեմոկրատ Ջեզեֆ Բայդենը մտադիր է իր օգնական Էնթոնի Բլինքենի թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նոր վարչակազմի պետքարտուղարի պաշտոնում, իսկ Ջեյք Սալիվենին՝ նախագահի ազգային անվտանգության օգնականի պաշտոնում։ Այս մասին կիրակի հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրները հաստատել են, որ Ռոն Քլայնի խոսքով, ում Բայդենն արդեն նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար, նորընտիր նախագահը իր ապագա վարչակազմի առանցքային պաշտոններում նշանակումների մասին կհայտարարի նոյեմբերի 24-ին։

Անցած ուրբաթ Associated Press գործակալությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության ղեկավարի պաշտոնում առավել հավանական թեկնածու էր անվանել Բլինքենին եւ սենատոր Քրիս Քունսին (Դելավեր նահանգից)։ AP-ի աղբյուրները  հստակեցրել էին, որ Բլինքենը Քունսի համեմատ «առավելություն ունի»։ The Hill պարբերականի աղբյուրի տեղեկացմամբ՝ Բլինքենը պետքարտուղար դառնալու ավելի մեծ հնարավորություն ունի։

Սալիվենը ԱՄՆ փոխնախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական է եղել, երբ այդ պաշտոնը զբաղեցնում էր Բայդենը։ Սալիվենը եղել է նաեւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականը, երբ բա 2016 թվականին առաջադրվել էր ԱՄՆ նախագահի թեկնածու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել