Armsport.am-ը գրում է․

Հայաստանի Բարձրագույն խմբի 12-րդ տուրի շրջանակում «Շիրակը» սեփական հարկի տակ 0-3 հաշվով զիջեց «Ուրարտուին»։ 

«Շիրակի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Գյումրին ներկայացնող թիմի դարպասապահ Գևորգ Կասպարովը այսօր դարձել է Հայաստանի առաջնության պատմության ամենատարեց դարպասապահը։

«Ուրարտուի» դեմ խաղում Կասպարովը դաշտ է դուրս եկել 40 տարեկան 120 օրական հասակում։ Հանդիպումից հետո «Շիրակի» ֆուտբոլիստները շնորհավորել են Կասպարովին այս ցուցանիշի կապակցությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել