Հայաստանի վարչապետի աթոռին բազմած Նիկոլի գլխավոր երազանք է եղել հասնել իշխանության և ինչ-որ ձևով մտնել պատմության մեջ։

Նիկոլը հասավ իր ուզածին։ Իր թիկունքում կանգնած սորոսա-թուրքական տանդեմի հովանավորությամբ և հայաստանյան հասարակության՝ նախկին իշխանությունների նկատմաբ տածած հակակրանքի խաղաքարտերն օգտագործելով, ինչպես նաև հասարակության լայն շերտերին մանիպուլյացնելու շնորհիվ այդ հող հանձնողը և իր թիմը 2018 թ․-ին, այսպես կոչված, թավշյա հեղափոխության արդյունքում եկան իշխանության։

2,5 տարվա մեջ Նիկոլի նման միջակությունը, կատարելով իր հովանավորների պատվերները, ուղղակի քանդեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որի աղետալի հետևանքներից մեկը եղավ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմը, որի արդյունքում Հայաստանը պարտություն կրեց։

Պատերազմի առաջին իսկ օրվանից հասկացել եմ, որ մենք պարտվելու ենք. 2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը սկսվելուց ժամեր անց, ազգադավ Նիկոլը, ԱԺ ամբիոնից դիմելով ԱԺ պատգամավորներին, ասեց. «Եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարում»։ Սա ինձ համար ապացույց է այն բանի, որ Նիկոլը շատ լավ գիտեր պատերազմի ելքը և պատգամավորներին արված այս առաջարկով ուղղակի բացահայտեց իր ազգադավ էությունը։ Իսկ հետագա գործընթացները ցույց տվեցին, որ մենք պարտվեցինք, բայց Նիկոլի նմանը և նրան սպասարկողները հասարակության փորձում են համոզել, որ պետք է ուրախ լինենք, որ այսպես ամեն ինչ ավարտվեց։ Էլ չեմ էլ մեկնաբանի պատերազմից հետո շատերի կողմից բարձրաձայնած խայտառակությունների մասին (օրինակ՝ գեներալներ Մովսես Հակոբյանի, Վիտալի Բալասանյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և այլոց կարծիքները և մանրամասները տեղի ունեցածի վերաբերյալ)։

Այո՛, չզարմանաք։ Բայց կան մարդիկ, ովքեր ամենացածր արարքի էլ են պատրաստ, միայն թե մտնեն պատմության մեջ։

Այդ տականքների մեջ «առաջամարտիկներից» է եղել եփեսոսցի հույն, որն իր անունն անմահացնելու համար Ք.ա. 356 թ․-ին այրել է Եփեսոսի Արտեմիսի տաճարը (աշխարհի 7 հրաշալիքներից մեկը)։

Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ էլ իր անունն «անմահացրեց» Նիկոլը, ով կհիշվի որպես մեր ազգի խայտառակություն, ով ծնկեց Իլհամի դեմ և ստորագրեց ազգադավ կապիտուլյացիայի ղազագիրը՝ ազերի թուրքերին նվիրելով 122 արցախյան բնակավայր, այդ թվում՝ նաև բերդաքաղաք Շուշին։

Ապագա սերունդները Նիկոլին հիշելու են որպես ազգադավի և հող հանձնողի, ով իր արժանի տեղն զբաղեցրել Պետրոս Գետադարձի և Վեստ Սարգսի կողքին։

Նիկոլը մի բան պետք է գիտենա. նա ընդամենը գործիք է այն ուժերի ձեռքում, որոնք իրեն բերել են իշխանության և դեռ ամեն ինչ անում են, որ իր նմանը շարունակի պահպանել վարչապետի պաշտոնը՝ ենթադրաբար այլ հակահայ հանձնարարականներ տալու համար։ Բայց Նիկոլի նման վախկոտը պետք է նաև հիշի, որ երբ «Մավրը կատարեց իր գործը, Մավրը կարող է հեռանալ»։

Հ.Գ. Նիկոլի նման ազգադավի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնին մնալը խայտառակություն է և վտանգավոր է Հայաստանի և Արցախի մնացած տարածքների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել