Tert.am-ը գրում է.

Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը հայտել է, որ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ կոչերը երկրի պետականության համար մեծ վտանգ են ներկայացնում: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:

Մակեյը մեկնաբանել է գործող իշխանության ընդդիմախոսների կողմից հնչեցվող պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ նախաձեռնությունները:

«Իմ ընկալմամբ՝ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ այդ կոչերը ոչ միայն մեծ հիմարություն են, այլև մեծ վտանգ են ներկայացնում առհասարակ Բելառուսի պետականության համար: Եվ եթե ինչ-որ մեկը մտածում է, որ այն բարիք կբերի, ապա նա խորապես սխալվում է»,- ասել է Մակեյը «Беларусь 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի սղագրությունը հրապարակվել է երկրի ԱԳՆ կայքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել