Tert.am-ը գրում է.

Հայաստանից 1400 փախստական է վերադարձել Ստեփանակերտ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ՌԴ պաշտպանության բանակի հայտարարությունը:

«2020 թվականի նոյեմբերի 22-ին ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների ավտոբուսների հերթական շարասյունը: Երևանից Ստեփանակերտի հրապարակ է հասել 34 ավտոբուս՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխելով 1400 մարդու»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ շարասյունն ուղեկցել են ռուս խաղաղապահներն ու զինվորական ոստիկանությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել