Tert.am-ը գրում է․
Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության՝ կորոնավիրուսի դեմ ստեղծած պատվաստանյութի մեկ դեղաչափի արժեքը կտատանվի 25-37 դոլարի սահմանում: Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին գերմանական Welt պարբերականին հայտնել է ընկերության ղեկավար Ստեֆան Բանսելը:
Նրա խոսքով՝ վերջնական գինը կախված կլինի խմբաքանակի չափից, որն անհրաժեշտ կլինի պատվիրատուին: «Դա արդար գին է՝ հաշվի առնելով COVID-19-ով վարակված ծանր հիվանդի բուժման ծախսերը առողջապահության համակարգի համար: Մենք հետաքրքրված չենք առավելագույն շահույթ ձեռք բերելու գործում»,- ասել է ընկերության ղեկավարը:
Վերջինս ընդգծել է, որ ներկա պահին ընկերությունը բանակցություններ է վարում Եվրահանձնաժողովի հետ պատվաստանյութը Եվրոպա մատակարարելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։