News.am-ը գրում է․

Ռուսաստանի 85 շրջաններում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 24 581-ով, կիրակի հրապարակել է օպերատիվ շտաբը, հաղորդում է Ինտերֆաքս-ը:

Նախօրեին ՌԴ-ում հայտնաբերված 24 822 կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը ռեկորդային է երկրում համավարակի ամբողջ ընթացքում:

Մոսկվայում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ի 6 575 նոր դեպք, ինչը պակաս է շաբաթ օրը գրանցված տվյալներից (7 168 դեպք): Մեկ օրում մահացել է 75 մարդ, եւս 5 245 պացիենտ դուրս է գրվել առողջանալու կապակցությամբ:

Երկրում ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 401 պացիենտ, դուրս գրվել 18 008 մարդ: Ռուսաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է 2 մլն 089 հազար 329 վարակված, մահացել է 36 179 մարդ, դուրս գրվել՝ 1 մլն 595 հազար 443 պացիենտ: Շարունակում է բուժվել 457 707 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել