Հնագետները Պոմպեյում պեղումներ անելիս երկու մարդու մնացորդներ են հայտնաբերել, որոնք մահացել են հրաբխային ժայթքման ժամանակ, որի պատճառով հին հռոմեական քաղաքն ավերվել էր 2000 տարի առաջ:

Ինչպես հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով Պոմպեյի հնագիտական այգու ղեկավարությանը, մասնագետները ենթադրում են, որ նրանցից մեկը բարձր դիրքի մարդ է եղել, իսկ մյուսը՝ նրա ստրուկը:

«Նրանք հավանաբար ժայթքումից պատսպարվելու համար ապաստան են փնտրելիս եղել, երբ մոխիրը նրանց քշել-տարել է», - ասել է հնագիտական այգու տնօրեն Մասիմո Օսանան:

Մասնագետների խոսքով՝ հայտնաբերված մարդկային մնացորդներից մեկը պատկանել է 30-40 տարեկան հարուստ տղամարդու, որի վրա տաք բրդե թիկնոց է եղել: Մյուսը 18-23 տարեկան է եղել, ով, ենթադրաբար, ձեռքի աշխատանք կատարելիս է եղել:

Պոմպեյն ավերվել է մ.թ.ա 79 թվականին տեղի ունեցած Վեզուվ լեռան հրաբխային ժայթքման հետևանքով, ինչի արդյունքում քաղաքը թաղվել է մոխրի տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել