Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները հանրահավաք են անում Ազատության հրապարակում:

Հանրահավաքի մասնակիցների թվում են Երևանում ապաստան գտած արցախցիները, պատերազմում հարազատներ ու ընկերներ կորցրած քաղաքացիներն ու Արցախի ճակատագրով մտահոգվածները։

Հանրահավաքի մասնակիցները նշում են, որ ի հեճուկս վարչապետի խոստման, թե որևէ բան գաղտնի չի բանակցվելու և ժողովուրդն է որոշելու Ացախի հարցում յուրաքանչյուր բան, Նիկոլ Փաշինյանը գաղտնի որոշում է կայացրել և Արցախը կապիտուլացնելու փաստաթուղթ է ստորագրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել