ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Լավրովը ժամանել է Երևան»,- հայտնել են ռուսական պատվիրակությունից:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ «Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունն առաջիկա օրերին կայցելի Երևան և Բաքու»։

Հայտնի է նաև, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում ևս ժամանել է Երևան: Սպասվում է նաև ՌԴ փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Ալեքսանդր Նովակի և այլոց ժամանումը:

Հայտնի է, որ միջգերատեսչական պատվիրակության անդամները շաբաթ երեկոյան կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել