ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում ժամանել է Երևան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Սերգեյ Շոյգուն ժամանել է Երևան: Սպասվում է արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև ՌԴ փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի, Ալեքսանդր Նովակի և այլոց ժամանումը»,- գործակալությանը հայտնել են ՀՀ կառավարությունից:

Հայտնի է, որ միջգերատեսչական պատվիրակության անդամները շաբաթ երեկոյան կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել