Armenpress.am-ը գրում է․

Ռուսաստանը նկատում է ՌԴ նախագահիՀայաստանի Հանրապետության վարչապետիԱդրբեջանի Հանրապետության նախագահի նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերԻնչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ըվկայակոչելով ՏԱՍՍ-ըայս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ:

«Ցավոք, միտում կա: Մենք զգում ենք դա, որ փորձում են կագնեցնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի  ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կատարումը, փորձում են թույլ չտալ, որ այդ հայտարարությունն ամբողջությամբ կատարվի, թեև բոլորը ստիպված են ընդունել, որ այն հաջողությամբ իրականացվում է: Խաղաղապահ առաքելության բնույթը փոխելու փորձերը մենք նույնպես տեսնում ենք, դեռ թաքուն, բայց դրանք նույնպես տեղի են ունենում», - ասել է Լավրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել