Ես ոչ մի հիմք չունեմ պարտության ու նվաստացման այս ագրեսիվ պահապաններին համարալ ոստիկան։ Ես բոլոր հիմքերն ունեմ այս մարդկանց համարել աթոռին կառչածների կողմից ձևավորված բանդա, որի նպատակը բողոքող քաղաքացիների վրա հարձակվելն է։

Պետք է ոստիկաններին անհատականացնելու հնարավորություն լինի (համազգեստի վրա՝ ազգանուն կամ անհատական համարով ժետոն), որ ապօրինություն անեն, հնարավոր լինի անհատականացնել։

Ընդ որում, դիմակներ են օգտագործում այնպիսի «հանցագործության» դեմ պայքարելու համար, որի առավելագույն պատիժը 2 ամսով կալանքն է, այն էլ՝ եթե չունես մինչև 7 տարեկան երեխա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել