RICO-ի օրենքը (The Racketeer Influenced and Corrupt Organizations Act կամ «RICO Act») 1970-ին Ամերիկայում ընդունված օրենք է ռեկետով կամ կոռուպցիայով զբաղվող կազմակերպությունների մասին: Այս օրենքը կարող է օգտագործվել կոլեկտիվ այլ հանցագործությունների դեպքում:

Օրենքի նպատակն է պատասխանատվության ենթարկել ոչ թե կոնկրետ անձանց, այլ կազմակերպություններին՝ մասնավոր, իրավաբանական կամ պետական:

Սա կոլեկտիվ պատասխանատվության մասին օրենք է: Նման մեղադրանքների դեպքում պատիժն ավելի խիստ է լինում, քան այլ դեպքերում, որովհետև այստեղ կա հակաօրինական գործողություն կազմակերպելու հանցավոր մտադրություն, և կարևոր չէ, թե կոնկրետ անձի մեղքն ինչ ծանրության է եղել, կարևորը՝ հանցագործ միտումնավորությունն է:

ՔՊ-ի ու «Իմ քայլի» դեպքում ակնհայտորեն երևում է կոլեկտիվ պատասխանատվության հարցը: Նիկոլ Փաշինյանը միայնակ չի գործել, նրան սատարել են ՔՊ-ն ու «Իմ քայլը» ֆրակցիան: Նրանց կարող ենք դիտարկել որպես կազմակերպված խումբ:

Եթե ոմանք կարծում են, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալումները, ենթադրյալ հանցավոր ոչ կոմպետենտությունը, հանրության պառակտման ենթադրյալ միտումնավոր գործողությունները, որոնք ծանր հետևանքներ են ունեցել, միայն մեկ անձի պատասխանատվության տիրույթում կարող են դիտարկվել, սխալվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել