Իսպանալեզու «Laseptima» պարբերականի՝ 2008 թվականի հունվար ամսին հրապարակած «Դիվանագիտական կոնտրաբանդա» վերնագրով նյութում անդրադարձ կա նաև նախօրենին Նիկոլ Փաշինյանի կողմից արտգործնախարար նշանակված Արա Այվազյանին:

Ըստ պարբերականի` Արա Այվազյանը տարբեր երկրների, ինչպես, օրինակ, Նիգերիա, Պակիստան, Չիլի, Մարոկկո, Բոլիվիա, Բելառուս շուրջ 13 դիվանագետների հետ ներքաշված է եղել թանկարժեք մեքենաների առք ու վաճառքի, դրանք սեփականաշնորհելու և հարկային պարտավորությունները թաքցնելու գործողություններով զուգորդված կոնտրաբանդայի կազմում: Պարբերականը հատուկ շեշտել է, որ ներգրավված դիվանագետները հանցավոր սխեման իրագործելիս միտումնավոր օգտվել են իրենց դիվանագիատական անձեռնմխելիությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել