Հայաստանից նոյեմբերի 19-ին ևս 1235 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ 27 ավտոբուս Երևանից ժամանել է Ստեփանակերտի գլխավոր հրապարակ:

Նշվում է, որ նոյեմբերի 14-ից սկսած Ստեփանակերտ է վերադարձել շուրջ 4 հազար մարդ, որոնք նախկինում լքել էին իրենց տները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել