News.am-ը  գրում է․

Ջո Բայդենի իշխանության գալը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ավելի կոշտ գործողությունների այն հարցերի շուրջ, որոնք Դոնալդ Թրամփը չի կարողացել լուծել, Balkan Insight-ի համար հոդվածում գրում է վերլուծաբան Հայկան Էրդեմիրը:

Նախագահ Թրամփը սերտ անձնական հարաբերություններ է հաստատել Էրդողանի հետ, ինչը հանգեցրել է Անկարայի համար աննշան հետեւանքների՝ կապված մի քանի թեժ կետերի հետ, սակայն «խզումը կարող է անխուսափելի լինել, եթե Էրդողանը շարունակի իր սադրանքները Սպիտակ տան ավելի քիչ հանդուրժող ղեկավարի հետ»:

Էրդեմիրը կարծում է, որ Բայդենը, ամենայն հավանականությամբ, պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ՝ ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու եւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում բնական գազի պաշարների վերաբերյալ Հունաստանի ու Կիպրոսի հետ ունեցած տարաձայնություններում նրա «հրազենային դիվանագիտության» համար:

Բայդենը կարող է նաեւ պատժամիջոցներ կիրառել օտարերկրյա քաղաքացիների բանտարկելու Անկարայի վարած քաղաքականության հետ կապված` «Թուրքիայի արեւմտյան գործընկերներից զիջումների» դիմաց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել