Aysor.am-ը գրում է․

Ֆեյքերի դեմ պայքարի նպատակով «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքի մոտ ակցիա էր կազմակերպվել:

Ըստ ակցիայի կազմակերպիչ Մանուել Մանուկյանի, հենց այդտեղ է գործում ֆեյքերի մայր ֆաբրիկան: Նրա խոսքով՝ ֆեյքային հարձակումների ժամանակ չեն շրջանցվում նաև որդեկորույս ծնողները, զոհված ու վիրավոր տղաները, որոնց ուղղված սպառնալիքներ, պիղծ բառեր և վիրավորանքներ են տարածվում:

Ակցիայի պահանջն է դադարեցնել իրականացվող ապազգային և հակապետական գործողությունը, հակառակ դեպքում, հավատացնում են, որ պատասխանատվությունը լինելու է շատ խիստ, պատիժն անխուսափելի է։

Մանուելը նաև անուններ հնչեցրեց, ովքեր այդ ամենի պատասխանատուն են՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ստյոպա Սաֆարյանն է, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել