Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման հարցով եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի բնակիչների վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ նախկինի պես դրական է: Այս են վկայում «Սպուտնիկ» ռադիոկայանի պատվերով անցկացված սոցհարցման արդյունքները:

Հարցվածների ճնշող մեծամասնությունը (83,8%) նշել է, որ լավ է վերաբերվում Ռուսաստանին, և միայն 9,4%-ն է հակառակ կարծիքն ունեցել:

Հարցվածների 84,6%-ը Ռուսաստանին համարում է Հայաստանի դաշնակից. սոցհարցման արդյունքների համաձայն՝ երկրորդ տեղում Ֆրանսիան է՝ 39,9%, իսկ երրորդում՝ Իրանը (6,4%): Մինչդեռ Միացյալ Նահանգները՝ որպես դժվար պահի համար վստահելի բարեկամական երկիր է համարել հարցվածների 5,8%-ը:

Ընդհանուր առմամբ, սոցհարցմանը մասնակցել է ավելի քան 500 ՀՀ բնակիչ՝ տարբեր տարիքային, սոցիալական և մասնագիտական խմբերից:

Հարցվածների 79,6%-ը նշել է, որ կհամաձայներ Ռուսաստանից զենք ստանալ, ընդունել ռազմական կոնտինգետն ու միջազգային հարթակներում Հայաստանին ուղղված աջակցությունը:

Այսպիսով՝ մտավախություններն առ այն, որ ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Հայաստանում Ռուսաստանի դիրքերը թուլացել են, չեն հաստատվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել