Aysor.am-ը գրում է․

Եթե խոսքը գնում է Մեղրիով ադրբեջանցիներին տրվող ճանապարհի մասին, ապա փաստաթղթում գրված է՝ «կողմերի համաձայնությամբ», այսինքն` որևէ ճանապարհ կառուցել, որտեղ կառուցել, կառուցել, թե առհասարակ չկառուցել, ապագայում տեղի է ունենալու կողմերի համաձայնությամբ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը:

«Այս պահին խոսքը քաղաքացիական բեռների տեղափոխման թույլտվության մասին է, ճիշտ այնպես, ինչպես այլ երկրների պարագայում է: Սա նույնիսկ սուվերեն միջանցք չէ: Սա մեր տարածքն է, ոչ մի սանտիմետր հողի սուվերենություն այդ հատվածում չի զիջվել, և ընդամենը տրվել է մեր տարածքով բեռների անցնելու թույլտվություն:

Փաստաթղթում ասված է, որ բոլոր ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն, այսինքն` նաև մենք կարող ենք ընթացքում այլ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարց դնել: Այդ ամանը մնում է ապագա բանակցություններին», - ասաց Եղոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել