Aysor.am-ը գրում է․

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը, որ արևմտյան որոշ ուժեր իրենց խողովակներով սադրում են հայ և ադրբեջանցի ազգայնականներին` վարկաբեկելու կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, ԲՀԿ-ին ոչ մի կերպ չի վերաբերում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Ճեպզրույցին ներկա ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Շաքե Իսայանն էլ իր հերթին հորդորեց հայտարարության տեքստում ինտրիգներ չփնտրել և չփորձել ԲՀԿ-ի ու Ռուսաստանի միջև սեպ խրել, ինչը երեկվանից նկատվում է որոշ ԶԼՄ-ներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել