Armsport.am-ը գրում է․
Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Էրեբունի»-«Վահագնի սիթի» խաղում հաղթանակն ուղեկցեց հյուրերին՝ 110-92 հաշվով:
«Էրեբունին» հաղթեց միայն երրորդ քառորդում, իսկ մյուս 3 քառորդում ուժեղ էր «Վահագնի Սիթին»:
Խաղում ամենաարդյունավետը «Վահագնի Սիթիից» Ջեյսոն Ուոթսն էր՝ վաստակած 31 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 2 արդյունավետ փոխանցում:
«Վահագնի սիթին» 11 խաղում ունի 8 հաղթանակ ու այժմ 19 միավորով միանձնյա առաջատարն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել