News.am-ը գրում է․

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցուցմունք չի տվել։

«Այն ինչը տեղի է ունենում, աբսուրդ է։ Երբ քեզ մեղքը պարզ չի, չեն կարողանում բացատրել՝ ինչի համար են այս ամենն անում։ Քննիչներն էլ շատ բարեկիրթ են, հասկանում ես, որ այդ մարդկանց էլ են պարտադրել։ Այդ մարդիկ հայտնվել են մի իրավիճակում, որ կա պատվեր, իրենք ստիպված իրենց աշխատանքից ելնելով փորձում են ինչ-որ թղթեր լրացնել»,- նշեց նա։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր ներկայացված ճանապարհային քարտեզին՝ Իսագուլյանն ասաց. «Հիմա ճանապարհային քարտեզը պիտի սկսվեր հետեւյալից. ինձ պաշտոնանկ արեք, անմիջապես նոր վարչապետ, եւ այդ վարչապետն էլ պետք է ունենա շատ հստակ չափորոշիչներ, նա պետք է մեր ռազմավարական գործընկերների հետ ունենա շատ լավ հարաբերություն, չլինի սորոսական թեւից, մարդ, որն ունի փորձառություն, որը կարողացել է ծանր պայմաններում իրեն ճիշտ դրսեւորել եւ հաղթել պատերազմը։ Այդպիսի մարդիկ կան, ես կարող եմ անուններ տալ առանց վախենալ. այդ մարդն է Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Վագզեն Մանուկյանը, Գառնիկ Իսագուլյանը։ Պուտինի երեկվա հայտարարության տողատակում շատ նյութեր կար՝ Արցախի կարգավիճակ, Թուրքիան որ զորք է մտցնելու, ինքը խնդիրներ ունի լուծելու, որ Հայաստանն ինչու չի ճանաչել Արցախի անկախությունը։ Հիմա հայ ժողովուրդը դրանից պետք է եզրակացություն անի։ Նիկոլին փողնենք այդ աթոռին՝ Հայաստանն էլ ծախի՞։ Այո, ես իշխանություն եմ ուզում, որովհետեւ միայն այդ իշխանությամբ կարող եմ այդ իրավիճակը փոխել»։

Իսագուլյանը շեշտեց, որ այս ամենի մեջ իր մեղքն ունի նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը. «Այս դավաճանության մեջ Արմեն Սարգսյանն ունի նույքան մեղք, ինչքան Նիկոլ Փաշինյանը. երկուսն էլ պիտի գնան շատ արագ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել