«ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը), սակայն նա մեղադրանքը չի ընդունում»,- Հատուկ քննչական ծառայության դիմաց լրագրողներին տեղեկացրեց Գեղամ Մանուկյանի փաստաբան Գարիկ Սահակյանը:

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայան նշեց, որ իրեն ևս 225․1 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. «Ինձ մեղադրանք է առաջադրվել, ինչպես մտածում և սպասում էի: Իմ իրավունքից օգտվելով՝ ցուցմունք տալուց հրաժարվել եմ»,- ասաց նա։

Այսօր՝ ավելի վաղ, Արսեն Բաբայանն ասել էր, որ հիմնականում քաղաքական ընդդիմության լիդերներին հրավիրում են ժամը 16:00-ին՝ նպատակ ունենալով ժամանակ ձգել, որ հանրահավաքի ընթացքում քաղաքական ընդդիմության առաջնորդները չկարողանան ելույթ ունենալ և մասնակցել հանրահավաքին։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր 17 կուսակցություններն այսօր՝ ժամը 18:00-ին, Երևանի «Ազատության» հրապարակում հանրահավաք են հրավիրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել