News.am-ը գրում է․

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225.1(Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։

Ղազինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն ձերբակալել էին այլ հոդվածով, սակայն մեղադրանք առաջադրեցին այլ հոդվածի հատկանիշներով. «Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է։ Իրավական բաղադրիչն այս քրեական գործում գրեթե չկա»։

Արթուր Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել