Tert.am-ը գրում է․

«Տարածքներն Ադրբեջանին փոխանցելու նախօրեին հազարավոր հայեր լքում են Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանը: Շատերը հրկիզում են իրենց տները, որպեսզի ոչինչ չթողնեն թշնամուն», - գրում է Der Spiegel գերմանական ամսագիրը, որի հոդվածը հրապարակվել է նաև  inopressa.ru կայքում:

Ուսուցիչ Արամ Պետրոսյանը չի կարող դա ընդունել, բայց նա վերցրել է գոնե այն, ինչ կարող էր: Կահույք, ջրհորդաններ, դռներ, սպասքով լցված տուփեր, որոնք բեռնված են նրա խորհրդային «ԳԱԶ» մակնիշի մեքենայում: 49-ամյա տղամարդը նշում է, որ սա երկրորդ ուղևորությունն է:

«Մեր մնացած իրերն արդեն այնտեղ են»,-ասում է տղամարդը: Այնտեղը՝  Հայաստանի Հանրապետության տարածքն է:

20 տարի առաջ Արամը եկել է Քարվաճառ՝ առաջին պատերազմից հետո այստեղ նոր դպրոց կառուցելու: 

Պետրոսյանը վերջին անգամ մտնում է իր տուն: Հատակը ջուր է եղել, առաստաղից կաթում է:

«Մենք հանել ենք խողովակաշարերն ու բաքերը», - բացատրում է նա, իր համար մի մեծ բաժակ թթի օղի է լցնում ու խմում է մեկ կումով: «Դա օգնում է, գոնե մի փոքր»:

Հետո նա վերջին անգամ փակում է իր տան դուռը և սկսում է դողալ:  Աչքերը լցվում են արցունքով, մաքրում է մորուքավոր դեմքը:

«Ոչ ոք մեզ չտեղեկացրեց, ոչ ոք մեզ չօգնեց: Ի՞նչ կլինի հիմա, մենք չգիտենք», - ասում է տղամարդը:

Ամբողջական հոդվածը կարող  եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել