Armsport.am-ը գրում է․

Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը վաղը տանտիրոջ կարգավիճակում Կիպրոսում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին նախախաղային ասուլիսի ընթացքում նշել է, որ իր թիմը խաղալու է միայն հաղթանակի համար և չի բավարարվելու ոչ-ոքիով:

Հիշեցնենք, որ նույնիսկ մեկ միավորը Հս. Մակեդոնիայի հավաքականին հնարավորություն կտա դուրս գակ խմբից: 

«Ես հաշվարկներով աշխատող մարզիչներից  չեմ, ուստի չգիտեմ ինչպես անել, որ խաղանք ոչ-ոքի համար: Մեզ պետք է մեկ միավոր, սակայն մենք խաղալու ենք միայն հաղթանակի համար: Մենք կորուստներով ենք մոտենում Հայաստանի հետ խաղին մենք մեծ ընտրության հնարավորություն չունենք, սակայն եղած ֆուտբոլիստներով պետք է պայքարենք և ամեն ինչ անենք, որպեսզի հայտնվենք B դիվիզիոնում:  Ամեն ինչ կանենք հաղթանակի հասնելու համար,- Իգոր Անգելովսկիի խոսքերն է փոխանցում Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Տրիչկովսկին նշել է, որ  թիմը մոտիվացված է Հայաստանի հետ խաղում. «Մթնոլորտը հրաշալի է և ամենաբարձր մակարդակի վրա, մենք երբեք մոտիվացիայի պակաս չենք ունեցել և  վաղվա խաղում մենք ապացուցելու ենք, որ կարող ենք, կանենք ամեն ինչ լավ արդյունքի հասնելու համար»,-ասել է Տրիչկովսկին:

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել