Armenpress.am-ը գրում է․

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները նոյեմբերի 18-ին Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի» - ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաստատելով լրատվամիջոցներում տարածած տեղեկությունները:

«Ռուսական կողմից հանդիպումը անցկացնում է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովը», - հավելել է Զախարովան:

Ավելի վաղ, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտնել էր, որ նոյեմբերի 18-ին Մոսկվայում դիվանագետների մասնակցությամբ կկայանա հանդիպում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել